Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Զինծառայող Յուրի Բրոյանի եղբայրները եւս առողջական խնդիրներ ունեն

    Զինծառայող Յուրի Բրոյանի եղբայրները եւս առողջական խնդիրներ ունեն

    Զինծառայող Յուրի Բրոյանի եղբայրները եւս առողջական խնդիրներ ունեն
    Հուլիս 19, 2019 14:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Զինծառայող Յուրի Բրոյանը դեռ հետազոտման փուլում է, որը երկու շաբաթ կտևի, մինչև վերջնական եզրակացություն կստացվի։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Բրոյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը։

    «Այս ընթացքում ռազմաբժշկական հանձնաժողովը կհետազոտի, ու երկու շաբաթից արդեն վերջնական որոշումը կկայացվի»,- ասաց նա։

    Փաստաբանի խոսքով՝ Բրոյանը երեկ առավոտյան ուղեգրով տեղափոխվել է Կանազի հոսպիտալ։

    Հարցին՝ արդյոք ծնողները կարողանո՞ւմ են տեսակցել որդուն, Սարգսյանը նշեց, որ մայրը երեկ այցելել է։

    Ինչ վերաբերում է Բրոյանի ծառայության անցնելուց 10 օր հետո ծեծի ենթարկվելու դեպքին, փաստաբանը նշեց, որ ամիսներ առաջ զինծառայողին ծեծի ենթարկած գումարտակի հրամանատարի դեմ հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին․ «Այս պահին նախաքննություն է ընթանում, երկու շաբաթ առաջ էլ առերես հարցաքննություն է տեղի ունեցել, սպան ներկայացել էր Երևան, այցի ժամանակ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում էր գտնվում Յուրի Բրոյանը և ի վիճակի չէր ներկայանալ քննչական բաժին, այդ պատճառով այդպես կազմակերպվեց և առերեսում տեղի ունեցավ։ Այս պահին գործը նախաքննության փուլում է»։

    Անդրադառնալով ՊՆ-ի կողմից բանակ զորակոչվելու հիվանդությունների ցանկի ընդլայնմանը՝ փաստաբանը նշեց, որ իր վստահորդի պարագայում միայն մտավոր հետամնացության խնդիրը չէ․ «Եթե սահմանափակումով ծառայության են ուղարկել նրան՝ հաստատելով, որ իրոք նա այդ խնդիրն ունի, հետո սիմուլյանտ էին նրան անվանում և այլն, բայց կոնկրետ այս իրավիճակում նա ոչ միայն մտավոր խնդիրներ ունի, այլև բռնության հետևանքով ավելի է վատթարացել առողջական վիճակը, ցնցումների մեջ է, և ՊՆ-ի հայտարարությունն այս դեպքում չի կարող հիմնավոր համարվել իրեն չզորացրելու հարցում»։

    Իսկ այն, որ ռազմական ոստիկանությունը «Հոգեկան առողջության պահպանման» կենտրոնից Բրոյանի դուրս գրվելուց հետո հայտարարել էր, որ նա փախուստի է դիմել․ «Քանի որ երկուշաբթի օրը որևէ գրություն չի եղել ՌՈ-ից և ՊՆ-ից, որ իրեն որևէ այլ տեղ տեղավորեն, Բրոյանի մայրն այդ անկազմակերպվածության պատճառով տղային տարել է տուն։ Իսկ այն, որ հայտարարել էին, որ Բրոյանը փախուստի է դիմել, ապա նշեմ, որ իր վիճակից ելնելով, դա ուղղակի անհնար է։ Փաստորեն իմ վստահորդին հանիրավի  զրպարտեցին փախուստ կատարելու մեջ»,- ասաց նա։

    Փաստաբանը խոսեց նաև զինծառայողի ընտանիքի սոցիալական վիճակի մասին։ Պարզվում է՝ Բրոյանը միակը չէ տանը, որ առողջական խնդիրներ ունի․ «Նա եղբայրներ ունի, ովքեր ևս առողջական խնդիրներ ունեն, հայրն էլ վթարից հետո հաշմանդամ է դարձել։ Ստացվում է, որ տանը աշխատուժ չկա, և սոցիալապես այդքան էլ բարվոք վիճակում չեն»,- եզրափակեց Սարգսյանը։

     


    [wpbrzone id=9]
    scroll to top