Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Զինծառայողների աշխատավարձերը կբարձրանան

    Զինծառայողների աշխատավարձերը կբարձրանան

    Մայիս 23, 2019 14:04 Լուրեր A+ / A-

    Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց զինծառայողների աշխատավարձերի բարձրացման որոշումը։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով նաև հավելում է նախատեսվում պաշտոնեական պարտականությունների ապահովման համար։

    Զինծառայողների դրամական ապահովվածության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։ Նաև հավելումների համահավասարեցում է սպասվում բարձրագույն սպայական կազմի և կրտսեր ենթասպայական և շարքային կազմի միջև։

    «Մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելումներ և՛ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և՛ պայմանագրային շարքային զինծառայողը։ Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ հուլիսի մեկից պետք է բարձրանան զինվորականների աշխատավարձերը։ «Եվ հիմա ուղղակի այս կարգավորումներով լուծում ենք խնդիր, որ կրտսեր կազմի զինծառայողների և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների համար այդ աշխատավարձի կամ դրամական բավարարման մակարդակը շատ ավելի բարձր կլինի, քան հայտարարվել է։ Այսինքն՝ մենք ասել ենք, որ 10 տոկոսով կբարձրանա, բայց կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով»,- ասաց նա։

    «Պարոն վարչապետ, այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններով են իրականացնում իրենց ծառայությունը, հավելավճար են ստանալու նաև։ Այսինքն՝ բավական մեծ է լինելու տոկոսը»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

    Վարչապետը նշեց, որ այսինքն՝ ստացվում է, որ կրտսեր կազմի և հատուկ պայմաններով ծառայություն իրականացնողների աշխատավարձը շատ ավելի է բարձրանում, քան բարձրագույն սպայական կազմի և ԶՈւ ղեկավարության։

    Դավիթ Տոնոյանն ասաց, որ տոկոսային առումով աննախադեպ է միանգամից այսքան բարձրացումը։

    «Ինչպես ասել ենք, մեր Կառավարության ձևավորման առաջին օրերից այս հարցը լինելու է մեր մշտական ուշադրության կենտրոնում»,- հավելեց վարչապետը։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top