Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վաչությունում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնից փաստաթղթեր են փոխանցվել դեկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տան բնակիչը իրենց տան դրսի աստիճաններից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Փրկարարները կտրել են հոսանքի մալուխը, որով նույն տան բնակիչ 39-ամյա Ռ. Ա.-ն կախվելու միջոցով ինքնասպան է եղել, ապա դին մոտեցրել են դիատարին:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

1429