Դեկտեմբերի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4066 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 221 մեքենա։

Այս մասին հաղորդում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 137, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 207 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 388, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 178, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 95, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 661 և 1486 այլ իրավախախտումներ։ 105 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 137-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 148-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 290-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 66 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13730 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 224 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 190, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1087 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 105, չամրակապված վարելու՝ 2566, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 192, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 403, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 169, հասարակական վայրում ծխելու՝ 10, արագության գերազանցման՝ 824 և 3811 այլ իրավախախտումներ։ 374 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1475-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1249-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 45-ը՝ բեռնատարներ, 507-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 61 անձ։

296