Ամանորին ընդառաջ.

Ամանորյա պաշտոնական ուղերձների թոփ-եռյակը, բնականաբար, ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի եւ ՀՀ ԱԺ նախագահի ուղերձներն են, որոնք խիստ կարեւոր են նաեւ պետական արարողակարգային իմաստով՝ դրանցում արտաքին ու ներքին քաղաքական մեսիջինգի, դրանց բովանդակային մասի ու մատուցման ձեւի առումներով։

Մնացած տասնյակ, նույնիսկ՝ հարյուրավոր ուղերձներում, ամենատարբեր մասշտաբի պետական ու ՏԻՄ ծառայողներից (իմա՝ պաշտոնյաներից) մինչեւ պետական գերատեսչությունների ղեկավարներ ու պետական-քաղաքական գործիչներ, սեփական անձի ու ղեկավարման ներքո գտնվող մարմինների հասցեին «ձոնվող դիֆերամբներից» զատ, պարտավոր են պատասխանել երեք կարեւոր հարցերի՝

- ի՞նչ եմ արել ես/իմ ղեկավարած կառույցը՝ անցնող տարվա 365 օրերին, որպեսզի ունենանք ավելի ուժեղ, ապահով եւ կայացած ՊԵՏՈՒԹՅՈՒՆ,

- ի՞նչ եմ արել ես/իմ ղեկավարած կառույցը՝ անցնող տարվա 365 օրերին, որպեսզի ունենանք ավելի բարեկեցիկ, սոցիալապես ապահով եւ ինքնաբավ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ,

- ի՞նչ կարող էի անել ես/իմ ղեկավարած կառույցը՝ անցնող տարվա 365 օրերին, մեր Պետության ու Քաղաքացիների համար վերոնշյալ կոնտեքստում հավելյալ արժեք ստեղծելու համար, որ չեմ/չենք արել դա։

Ընդ որում՝ շատ կարեւոր է վերջին հարցի հստակ գիտակցումը, թե ինչու՞ չեմ/չենք արել.

- չեմ/չենք հասցրե՞լ,

- չեմ/չենք կարողացե՞լ,

- չեմ/չենք հասկացե՞լ, որ կարեւոր է,

- չեմ/չենք իմացե՞լ, թե ինչ պետք անել,

- չեմ/չենք իմացե՞լ, թե ինչպես պետք է անել…

Այդժամ գուցե եւ ուղերձ չհղենք, այլ լուռ աշխատենք, գործ անենք, արժեք ստեղծենք։

Սիրու՞մ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու՛ Պետությունդ. գործով…

ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:

583