Տեղի կունենա երկու գործընթաց՝ փոխանակել կամ ֆիզիկապես թողնել․ նախարարը՝ 8 գյուղերի վերադարձի մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Բաքվի կողմից բարձրացվող 8 գյուղի վերադարձի հարցին։
Նրա խոսքով՝ կան որոշ տարածքներ, որոնց մասին նախանշում է Ադրբեջանը և կան տարածքներ, որոնց մասին խոսում ենք նաև մենք։
«Ինչ վերաբերվում է 8 գյուղերի վերադարձին. այդ տարածքները պետք է նախանշվեն և դրանց իրավաբանական հիմքերը հանվեն, ապա տեղի կունենա երկու գործընթաց՝ փոխանակել կամ ֆիզիկապես թողնել և տարածական որոշակի կարգավորումներ ունենալ և հարցը քննարկել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում»,- հայտնել է նախարարը։
Սանոսյանի համոզմամբ՝ Բաքվի նշած 8 գյուղի մասին հարցի պատասխանը սահմանների դեմարկացիան կարող է տալ:
29 Դեկտեմբեր, 2023 17:13
1040