ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ նշելով, որ մինչև այս տարեվերջ հնարավոր կլինի ներկայացնել Սահմանադրության նախագծի 30%–ը․

«Հունվարի 15-ից սկսած խորհրդի և հանձնաժողովի համատեղ ինտենսիվ նիստեր ենք անելու, մի քանի ամսում պատրաստի հայեցակարգ կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ դա հաստատելուց հետո արդեն կսկսվի հանրային իրազեկման պրոցեդուրան և բուն սահմանադրության նախագիծը գրելու պրոցեսը․ «2023թ. համար ժամկետներում մի փոքր ուշացել էինք, բայց տարեվերջին եկել ենք ճիշտ ժամկետներին։ Հուսանք՝ առավելագույնը 3 ամսում կունենանք քվեարկված հայեցակարգ»,- ասել է նա։

312