2024 թվականը ջրային ռեսուրսների ոլորտում կարևոր փոփոխությունների  տարի է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Հակոբ Սիմիդյանն, անդրադառնալով 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանն ու ոլորտի բարեփոխումներին, նշեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը պետք է իրականացվի փակ շրջանառվող համակարգով կամ ջրախնայող համակարգով:

«Հունվարի մեկից ևս մեկ կարգավորում ունենք, որ բոլոր ջրօգտագործողներն այլևս պետք է առցանց էլեկտրական ջրաչափերով աշխատեն, այսինքն՝ բոլոր տնտեսվարողները իրենց ջրառի գետերում պետք է ունենան առցանց ջրաչափեր, ինչի արդյունքում մենք օնլայն ռեժիմով կհետևենք, թե ինչպես է օգտագործվում մեր թույլտվությամբ օգտագործված ջուրը տնտեսվարողների կողմից»,- ասաց Սիմիդյանը:

Առցանց ջրաչափեր տեղադրվելու են նաև էկոթողքի կենտրոնում, որպեսզի կարողանան վերահսկել, թե գետերում մնում է համապատասխան ջուր, թե՞ ոչ:

 

  

498