
Իսպանիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
39-ամյա Կասիլյասը 2019 թ-ի ապրիլից խաղադաշտ դուրս չի եկել: Իսպանացին «Ռեալից» «Պորտու» տեղափոխվեց 2015 թ-ին: Հուլիսին կային խոսակցություններ, որ Իկերը կվերադառնա Մադրիդ ու կդառնա ակումբի նախագահի խորհրդականը: Կարիերայի ընթացքում լեգենդար դարպասապահը մի շարք նվաճումներ ունի: Նա 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ՝ ՉԼ-ի գավաթակիր, 2-ական անգամ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր ու Եվրոպայի առաջնության հաղթող, մեկ անգամ էլ դարձել է Աշխարհի չեմպիոն:
Կասիլյասի վերջին նվաճումը օրեր առաջ «Պորտուի» կազմում նվաճած Պորտուգալիայի գավաթն է:
Կասիլյասը գրել է.
«Կարևոր է այն ճանապահը, որով դու գնում ես և մարդիկ, ովքեր քեզ շրջապատում են, այլ ոչ թե նպատակակետը, դեպի որտեղ շարժվում ես: Կարծում եմ, որ առանց վարանելու կարող եմ ասել, որ սա այն ճանապարհն ու վերջնակետն էր, որին երազում էի հասնել»:
Աղբյուրը` Armsport.am