Ինչ պետք է անել այրվածքների ժամանակ. խորհուրդներ ԱՆ-ից
ԱՆ այրվածքաբանության գծով խորհրդատու Կարինե Բաբայանը խորհուրդներ է տվել այրվածքների ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու հետ կապված:
- «Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում:
- Զգույշ հանե՛ք հագուստը, զարդերը կամ սեղմող իրերը` հետագայում այտուցվելու դեպքում սեղմումից խուսափելու համար։
- Ծածկե՛ք այրվածքի մակերեսը` կիրառելով ստերիլ բինտ կամ մաքուր բամբակյա կտոր։
- Ցավը մեղմացնելու համար կիրառե՛ք ցավազրկողներ:
- Հետևե՛ք վերքային մակերեսի հիգիենային։
- Դիմե՛ք բժշկի, հատկապես երբ առկա է ափի մակերեսից ավելի կամ խոր ախտահարում։
Ի՞նչ չի կարելի անել այրվածքի դեպքում
- Մի՛ կիրառեք բամբակ, քանի որ թելերը կմնան վերքային մակերեսին:
- Մի՛ դրե՛ք սառույց, այն լրացուցիչ վնասելու է մաշկը։
- Մի՛ բացեք բշտերը` վարակի ներթափանցման չնպաստելու համար:
- Մի՛ քսեք կարագ, ճարպեր կամ այլ միջոցներ` առանց բժշկի հետ խորհրդակցելու։
- Մի՛ հանեք այրված մակերեսին կպած հագուստը, այն կարող է լրացուցիչ վնասել մաշկը։
- Մի՛ փորձե՛ք բուժել այրվածքը ինքնուրույն, դա կարող է հանգեցնել վիճակի վատթարացման և առաջացնել վտանգավոր բարդություններ, ընդհուպ՝ մահ։
Ցանկացած առողջական խնդրի դեպքում պետք է խորհրդակցել միայն բժշկի հետ և ուշադիր հետևել բժշկի բոլոր խորհուրդներին և նշանակումներին:
Կարևոր է ուշադիր ուսումնասիրել ցանկացած դեղի կամ բուժական միջամտության մասին տեղեկատվությունը՝ քննարկելով այն բժշկի հետ:
Զգուշացե՛ք ավանդական, ոչ ապացուցահենք միջոցներ կիրառելուց, դրանք կարող են վտանգավոր և անարդյունավետ լինել»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած գրառման մեջ:
17 Հունվար, 2024 15:45
727