Աֆղանստանում ավիավթարից փրկվածներին հանձնել են թալիբներին
Աֆղանստանում ավիավթարից փրկվածները հանձնվել են «Թալիբան» շարժմանը: Falcon 10-ի ուղեւորների ճակատագրի մասին հայտնի է դարձել Mash Telegram ալիքին։
Փրկվածների տեղափոխումը շարժմանը հաստատել է Բադախշանում թալիբների նահանգապետի մամուլի քարտուղար Զաբիհուլլա Ամիրին։ Նշվում է, որ ավիավթարի մասնակիցներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Falcon 10-ի կործանումից փրկվածներից մեկը կարողացել է ինքնուրույն հասնել Բադախշան նահանգի հյուսիսում գտնվող Քոֆ Աբ շրջանի գյուղերից մեկը։ Նա ժեստերի լեզվով օգնություն է խնդրել տեղի բնակիչներից:
21 Հունվար, 2024 23:19
580