Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՔՊԿ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Գյումրու Բաղրամյան փողոցը մոտ 50 տարի անց առաջին անգամ կոյուղատար համակարգ կունենա: 90 ընտանիք ունեցող թաղամասն իր գոյության ընթացքում երբևէ չի ունեցել այն:
Խնդիրն այս տարի կլուծվի Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ջանքերով:
Խմբակցության կողմից ներկայացված Բաղրամյան փողոցի կոյուղատար համակարգի հիմնանորոգման վերաբերյալ գրավոր առաջարկն ընդունվել է Գյումրու համայնքապետարանի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանում և հաստատվել:
Այս ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեից կհատկացվի 41 միլիոն 600 հազար դրամ:
Բաղրամյան փողոցում տասնամյակներ շարունակ խնդիրը լուծվում է ինքնաշեն հորերի միջոցով, որոնք հատկապես ամառային ամիսներին տարածքում գարշահոտություն են տարածում և տարին բոլոր տհաճ իրավիճակների առաջ կագնեցնում բնակիչներին»,- գրել է Հարությունյանը։