Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Հարգելի՛ հայրենակիցներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ.

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 32-րդ տարեդարձի առթիվ:

Հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է Հայոց բանակի ստեղծումը, որը մեր պետության անկախության ու հայ ժողովրդի խաղաղ կյանքի երաշխավորն է: Հայոց բանակն այսօր ի վիճակի է ապահովելու մեր անկախ պետականության և հայ ժողովրդի արժանապատիվ ու անվտանգ կյանքը, ինչի համար պարտական ենք մեր անդորրը դիրքերում և խրամատներում գիշերուզօր պաշտպանող հայ զինվորին։

Հպարտությամբ պետք է հիշենք մեր բոլոր հերոսներին և գլուխ խոնարհենք ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմների առջև:

Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ` զինվորներին, սպայական կազմին, արցախյան հերոսամարտի վետերաններին, երկրապահ կամավորականներին, մեր նորօրյա հերոսներին ցանկանում եմ քաջառողջություն, անսպառ եռանդ, մարտական բարձր ոգի:

Հարգանքներով՝ Ռոմիկ Մխիթարյան»։

1028