ԱՄՆ-ն պատրաստ է Թուրքիային վերադարձնել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրին, եթե Անկարայի կողմից ձեռք բերված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի (ZRS) հետ կապված խնդիրը կարողանա լուծվել։

«Մենք բանակցում էինք Patriot հակաօդային պաշտպանության համակարգի վաճառքի շուրջ, մինչդեռ դրանք շարունակվում էին, Թուրքիան գնաց այլ ուղղությամբ: Ուստի այսօր մենք մի քանի քննարկումներ ունեցանք: Ակնհայտ է, որ եթե կարողանանք լուծել S 400-ի հետ կապված հարցը, Միացյալ Նահանգները  կրկին ուրախ կլինի Թուրքիային ընդունել F-35 ընտանիքում, բայց նախ պետք է լուծենք այս մյուս հարցը, և մենք պետք է լուծենք այն՝ միաժամանակ ապահովելով Թուրքիային մեծ հզորության ՀՕՊ համակարգով»,- այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

376