Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան վաղը կայցելի Հայաստան։ Հայաստանում Չեխիայի դեսպանությունից տեղեկացնում են, որ սա Չեխիայից Հայաստան ամենակարևոր այցերից է վերջին ավելի քան 6 տարվա ընթացքում։

 

«Տիկին նախագահը քննարկումներ կունենա Հայաստանի Հանրապետության բոլոր բարձրագույն ներկայացուցիչների հետ։ Ծրագրի շրջանակներում նա կայցելի նաև Հայաստանի և Ադրբեջանի սահման՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նա կմասնակցի չեխ-հայկական գործարարների համաժողովին և կհայտարարի չեխական դղյակների և ամրոցների մասին ցուցահանդեսի բացումը։

Նախագահը կգա պատվիրակությամբ, որի կազմում են մի քանի չեխ պատգամավորներ, ընկերությունների, Առևտրի պալատի, Արդյունաբերության և Առևտրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանների (Չարլզի համալսարան և Չեխիայի տեխնիկական համալսարան) և Ազգային թանգարանի ներկայացուցիչներ»,- ասված է գրառման մեջ։

204