Թուրքիային F-35 կործանիչների արտադրության ծրագրին վերադարձնելու հարցը ներկայումս չի քննարկվում․ Պենտագոն

Ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրին Թուրքիայի վերադարձի հարցը ներկայումս քննարկման առարկա չէ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։
«Ես տեսել եմ Պետդեպարտամենտի մեր գործընկերների մեկնաբանությունները այս հարցի մասին: Այս թեման այս պահին օրակարգում չէ»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը CNN Turk-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադարձնել Անկարային F-35 ծրագրին, եթե հնարավոր լինի լուծել Թուրքիայի կողմից ձեռք բերված ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրի հարցը։
Թուրքիան դուրս է մղվել F-35-ի ծրագրից 2019 թվականին՝ S-400-ը ձեռք բերելուց հետո։
31 Հունվար, 2024 15:18
798
Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարում է զինաթափման մեկնարկի մասին
10 Հուլիս, 2025 22:10
Հայտնի է, թե երբ Թուրքիայում կանցկացվեն նախագահական ընտրություններ
09 Հուլիս, 2025 14:16
Իրաքում մեթանի թունավորումից զոհված թուրք զինվորների թիվը հասել է 12-ի
07 Հուլիս, 2025 14:45
6,6 մլն դրամ կհատկացվի հեղեղումների պատճառով գյուղատնտեսության ոլորտում Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին՝ ստացած վնասի համար
11 Հուլիս, 2025 00:26
Սյունիքի մարզում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
11 Հուլիս, 2025 00:14
Որոշ տեղեկություններ ժամանակավորապես չեն առաջարկվելու․ ՊԵԿ
11 Հուլիս, 2025 00:08
Իրանի՝ F-35 կործանիչ խոցելու պնդման հետքերով. տարածվող լուսանկարը կեղծ է
14 Հունիս, 2025 23:33
ԱՄՆ-ն նախատեսում է Հնդկաստանին վաճառել նոր F-35 կործանիչներ
14 Փետրվար, 2025 13:01
Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Су-57-ներ գնելու հարցը․ Milliyet
11 Ապրիլ, 2022 15:00