Այսօր՝ հունվարի 31-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում 60-ամյա Էդվարդ Մելիքսեթյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մ գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

615