Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ այս մասին հայտնում են նախարարությունից։
«Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ կետով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի՝ 2024 թվականի հունվարի 30-ի Ե 40/10-508 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ա. Մելքոնյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
2024 թվականի հունվարի 31-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արման Գուրգենի Մելքոնյանին ազատել քրեակատարողական ծառայությունից և քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից»,– նշված է հրամանում:
Նշենք, որ Արման Մելքոնյանն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի որդին է։