Պետական օրհներգի տեսաշարը 2016 թվականից ի վեր որևէ փոփոխության չի ենթարկվել: Այս մասին հայտարարություն է տարածել հեռուստաընկերությունը:
«Հարգելի հեռուստադիտողներ,
մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող ՀՀ պետական օրհներգի տեսաշարը փոփոխության է ենթարկվել:
Տեղեկացնում ենք, որ վերջին 8 տարիներին մեր եթերում հեռարձակվում է ՀՀ պետական օրհներգի նույն տեսաշարը և այն որևէ փոփոխության չի ենթարկվել»,-ասված է հայտարարության մեջ:
Երեկ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը Ազատության հետ զրույցում ասել էր հետևյալը.
«Ալիևի, Էրդողանի առաջարկներն արդեն իրագործում է նաև Հանրային հեռուստաընկերությունը, օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա։ Նախկին իշխանությունը ինձ էր հանել, անկախության հռչակման պահը, ես հիմնի կադրերի մեջ կայի, նրանք էն հանեցին, սրանք արդեն հանել են Արարատը։ Այսինքն գործընթացը գնում է, Արարատը այլևս մեր օրհներգի վիդեոտարբերակից հանած է»: