Երևանում 60-ամյա տղամարդն ընկել է բարձրահարկ շենքի 8-րդ հարկից ու մահացել
Այսօր՝ փետրվարի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի բարձրահարկ շենքերից մեկից քաղաքացին ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն, դեռ պարզվում է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 60-ամյա Հրաչ Մ․-ն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդն ընկել է 8-րդ հարկից։
03 Փետրվար, 2024 18:00
1641
Երևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․ նոր մանրամասներ
07 Մայիս, 2025 22:48
Կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում օտարերկրացու դի է հայտնաբերվել
06 Դեկտեմբեր, 2024 21:48
Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստումն սկսված է
13 Ապրիլ, 2026 17:53
«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում. հայտարարություն
03 Ապրիլ, 2026 18:12
ԵԽ վարչական շենքի հարակից տարածքում բացվել է «Արմատագիր-երկխոսության ուժը» խորագրով հուշարձանը․ տեսանյութ
11 Մարտ, 2026 20:24