
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել.
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Սուրեն Սամվելի Մարտիրոսյանին թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ
Արտաշես Ռաֆիկի Հաջաթյանին թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Արա Արտուշի Սարգսյանին թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
Վանիկ Եգորի Դավթյանին թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
Տիգրան Նորայրի Վարդանյանին թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ
Վազգեն Դավթի Վարդանյանին թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ
Էդգար Վարուժանի Մարգարյանին թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ
Սարուխան Արտավազդի Բարխուրդարյանին թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր
Արկադի Համլետի Վարդանյանին թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր
Կարեն Վարուժանի Սարգսյանին թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր
Հայկ Նիկոլայի Ղարիբյանին թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր
Հովհաննես Աշոտի Դանիելյանին թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր: