Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները գրում են, որ որոշ դիտորդներ պնդում են, որ իրենց հեռացրել են ընտրատեղամասերից։

Այսպես, դիտորդ Ջավիդ Նաբիևը հայտարարել է 23-րդ՝ Նասիմի-Սաբայիլ ընտրատարածքի 13-րդ տեղամասից իր հեռացման մասին։

Նաբիևի խոսքով՝ ինքը միայն հետևել է ընտրությունների ընթացքին և խախտումներ չի արել։ Սակայն տեղամասային հանձնաժողովը նրա վերաբերյալ արձանագրություն է թողել, և նա հեռացվել է տեղամասից։

Նման դեպք գրանցվել է նաև նույն թաղամասի 1-ին տեղամասում։

Այնտեղ դիտորդին ոստիկանների ներկայությամբ դուրս են բերել տեղամասից։

323