ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը այսօրվա ԱԺ նիստի ժամանակ մոտենալով ամբիոնին՝ դիմեց Ագնեսա Խամոյանին՝ ասելով. «Խնդրեցիք, որ  մեկնաբանեմ թեկնածուի ամուսնացած կամ չամուսնացած լինելու հանգամանքը կամ բանակից ազատված լինելու հանգամանքը: Հազար ներողություն, բայց մենք  էստեղ ինչ ենք քննարկում, վստահաբար, եթե լիներ այնպիսի խնդիր, ինչը որ արգելեր տվյալ թեկնածուին հանդես գալ այստեղ որպես թեկնածու, դուք ամենայն հավանականությամբ, որպես փորձառու լրագրող, որպես մի քանի տարվա պատգամավորական փորձ ունեցող անձ, դա կմեջբերեիք, բայց որքանո՞վ է ճիշտ, որ այսօրվա մեր խոսակցությունը դատաիրավական բարեփոխման մասին չէ, վերջին մի քանի տարիներին ՀՀ-ում տեղի ունեցող խորքային փոփոխությունների մասին չէ, ընդ որում ես գնահատական չեմ տալիս, ես ասում եմ, որ այս հարթակը մենք օգտագործում ենք այլ բանի մասին, դաշնակցության մասին, Առաջին հանրապետության մասին»:

Հակոբյանի ելույթի պահին Խամոյանը արձագանքեց տեղից։ Երբ Հակոբ Արշակյանը ցանկացավ նկատողություն անել Ագնեսա Խամոյանին, Վաղարշակ Հակոբյանը խնդրեց նկատողություն չանել՝ ասելով. «Նկատողություն չտաք, պարոն Արշակյան, իմ պատճառով է, ես սադրեցի տիկին Խամոյանին»:

 

Վաղարշակ Հակոբյանն իր ելույթի ժամանակ նաև անդրադարձավ դատական իշխանության վերափոխումներին. «Մենք թևակոխել ենք իսկապես շատ լուրջ և կազմակերպված դատական իշխանության վերափոխման փուլ, ժողովրդական արժեքներին համապատասխանեցնելու փուլ և այս մասին միջազգային գործընկերների կողմից գնահատականները բազմաթիվ են:

Մենք պարտավոր ենք մեր գնահատականներում լինել օբյեկտիվ և ՔՊ-ն առաջնորդվում է այս սկզբունքով։ Ես կարծում եմ, որ օրենքի գերակայության ապահովումը, մենք՝ որպես իշխանություն, առնվազն կատարում ենք»:

 

963