Տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում՝ ինտենսիվ այգիների համար. «Թրեյդբերրի» ընկերությունը Հայաստանում աննախադեպ ծրագիր է իրականացնում (տեսանյութ)
TradeBerry ընկերությունը Հայաստանում աննախադեպ ծրագիր է իրականացնում, ինչի համար ներդրվել է 10.4 մլրդ դրամ։ Այն մասնագիտացած է մեր արևաշատ երկրի՝ Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում աճեցված որակյալ և յուրահատուկ մրգերի աճեցման, իրացման մեջ:
385 հա տարածք զբաղեցնող այգիներում տնկվել է դեղձի, ծիրանի, սալորի, նեկտարինի, ինչպես նաև տափակ դեղձի շուրջ 663 628 ծառ։
Ընկերությունն աչքի է ընկնում մրգատու ծառերի աճեցման բարձր չափանիշներով, որոնց պտուղները համապատասխանում են առողջ և բնական արտադրանքի պահանջին։
Ընկերության գործունեությանը ծանոթանալու համար՝ դիտեք տեսանյութերը.
09 Փետրվար, 2024 21:11
1436