«Եթե Հայաստանի հետ խնդիր առաջանա Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված, ապա հավանականություն կա, որ այդ երթուղին կանցնի Իրանի տարածքով։ Ադրբեջանը այս հարցում կապ է պահպանում իրանական կողմի հետ»։

Այս մասին Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Աբդուլքադիր Ուրալօղլուն հավելել է նաև, որ շինարարական աշխատանքները ներկայումս շարունակվում են։

«Ներկայումս ադրբեջանական կողմը շարունակում է շինարարությունը։ Նախիջևանում և մեր տարածքում աշխատանքի համար մրցույթ է անցկացվել։ Կվերականգնվի կամ կվերակառուցվի 106 կիլոմետր ճանապարհ, ինչպես արդեն նշեցի, երկու այլընտրանքներն էլ կլինեն քննարկման փուլում»,- ընդգծել է նախարարը։

682