Հայ մարմնամարզիկները վաղվանից կմասնակցեն աշխարհի գավաթի երկրորդ փուլին
Հայտնի է փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին մասնակցող սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմը:
Մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Վերջերս Հայաստանի հավաքականը նույն կազմով Կահիրեում մասնակցել էր նաև աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Արթուր Դավթյանը դարձել էր հենացատկի մրցման հաղթող, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։
22 Փետրվար, 2024 00:33
1681
Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը
26 Հոկտեմբեր, 2026 22:40
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26 Հոկտեմբեր, 2026 22:16
Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանը
26 Հոկտեմբեր, 2026 21:50
Հայաստանի մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա
12 Մայիս, 2025 10:57