Թալանել են «Հին Ջրվեժ» ռեստորանը․ գողացել են մի քանի միլիոն դրամ

Փետրվարի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ 17 փողոցում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիրում գողություն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած 56-ամյա Մարգարիտ Բ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 01։30-ից մինչև 09։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք բացել են ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահի ալյումինե պատուհանը, մտել ներս և դրամարկղի սրահից գողացել չհրկիզվող պահարանը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ռեստորանում էլ հայտնել են, որ գողացված «սեյֆում» եղել է մի քանի մլն դրամ։
22 Փետրվար, 2024 22:41
623
Հրդեհ «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի տարածքում
13 Հուլիս, 2023 16:32
Դիլիջանում ավելի քան 5 ժամ որոնում են 29-ամյա տղային, ով ընկերուհու հետ բարձրացել էր «Թաքնված ջրվեժ» և տեսել, թե ինչպես է վերջինս սայթաքել ու ընկել ջրվեժը
29 Մայիս, 2022 03:50
«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. դեպքի վայրում է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը
11 Օգոստոս, 2021 02:02
Կալանավորվել է «Գինաց» ռեստորանի բակում մահվան ելքով ծեծկռտուքի մասնակիցը. Տուժածների մեջ կան պաշտոնյաների որդիներ
01 Ապրիլ, 2025 20:29
Երևանում ռեստորանի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
24 Մարտ, 2025 20:40
Վթար Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում. կան տուժածներ
01 Հունվար, 2025 21:54