Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում․ 1.5 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են խոտածածկ տարածքում և ծառերի մոտ առաջացած կրակի դեմ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից և որոշ հատվածներ բավականին դժվարանցանելի են։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տարածքը պարեկների կողմից սահմանազատվել է, տրանսպորտային միջոցների շարժը ժամանակավորապես արգելվել է։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

1505