Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը Ազգային ժողովում ներկայացնելով Կառավարության ԱԺ ներկայացրած համաձայնագիրը՝ նշեց, որ փաստացի սահմանվում են կանոններ, որոնց համապատասխանելու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած երաշխիք պետք է ընդունելի լինի պատվիրատուի կողմից։

Ներկայացնելով կանոնները, նա ասաց. «Առաջինը՝ բանկը վերջին 6 ամիսների ընթացքում չպետք է ունենա անվճարունակություն եւ ֆինանսական առողջացման որեւէ գործընթաց, երկրորդը, որ եթե այդ երկրի կանոններով սահմանված է պահանջ որեւէ ռեյտինգային գործակալությունից ինչ-որ մակարդակ ունենալու՝ դրան պետք է համապատասխանի եւ եթե ՀՀ-ում այդ պահանջը չկա՝ ապա չկա։ Բացի այդ՝ բանկի ընդհանուր կապիտալը պետք է ավել 60 միլիոն ԱՄՆ դոլարից, իսկ բանկի կապիտալի համարժեքության նորմատիվը պետք է լինի առնվազն 12.5%»,- նշեց նա, հավելելով, որ ՀՀ բոլոր բանկերը համապատասխանում են այս պահանջներին։

Պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին, փոխնախարարը նշեց, որ մինչ այս համաձայնագիրը միակողմանի ասել էր, որ ցանկացած լիցենզավորված բանկ, որի երկրի հետ Հայաստանը ունի դիվանագիտական հարաբերություններ՝ իր երաշխիքը ընդունելի է. «Այստեղ արդեն Հայաստանն է ավելի բարձր հասանելություն ստանում»,- հավելեց նա։

741