Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում՝ ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում ՀՀ-ն ռազմական կցորդ կունենա։ ՀՀ վարչապետի որոշմամբ, սահմանվել է պաշտպանության հարցերով կցորդի հաստիք։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը` Սահմանել՝

1) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.

2) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.

3) Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը»,- նշված է որոշման մեջ:

292