Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային և մարզական համալիրը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հայտնեց, որ համայնքային ծրագրով մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի:

«Պետք է նաև քննարկենք հետագա օգտագործման նպատակները, ունենք համայնքային փոքր ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք պոտենցիալ կարող են այնտեղ տեղակայվել, նաև ունենք նախարարությունից հայտ, որ պետք է քննարկենք, հասկանանք այդ մարմինների հնարավոր համատեղ տեղակայումը»,- ասաց նա:

1216