ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին,  РИА Новости-ին հայտնել է աղբյուրը։
«Գերմանիայի դեսպանն այսօր կանչվել է ԱԳՆ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ չմանրամասնելով։

Դեսպանը ԱԳՆ կժմանաի Ղրիմի վրա հրթիռային հարվածների մասին գերմանացի սպաների զրույցների հրապարակման ֆոնին։
Ուրբաթ օրը՝ մարտի 1-ին, «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «ВКонтакте» սոցիալական ցանցում տեղադրել է փետրվարի 19-ին տեղի ունեցած զրույցի ամբողջական տեքստը։ Ձայնագրության մեջ Բունդեսվերի ռազմաօդային ուժերի հրամանատարության օպերացիաների և վարժանքների բաժնի ղեկավար Ֆրենկ Գրեյֆը, ռազմաօդային ուժերի տեսուչ Ինգո Գերհարցը և Բունդեսվերի տիեզերական հրամանատարության օդային օպերատիվ կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոստեդտը քննարկում են, թե ինչպես են նրանք «ռմբակոծելու Ղրիմի կամուրջը»։
Խոսքը, մասնավորապես, Taurus հրթիռների եւ ֆրանսիական Rafale կործանիչի կիրառման մասին է։

Զրույցի մասնակիցները փորձել են ելք գտնել կամրջը գրոհելու համար, սակայն Գերմանիան չդարձնելով հակամարտության կողմ։ Տարբերակներից մեկը ուկրաինացիներին պատրաստելն էր։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը խոստովանել է, որ զրույցի որոշ հատվածներ նախատեսված չեն լայն հասարակության համար, և խոստովանել է, որ Գլխավոր դատախազությունը կարող է գործ հարուցել արտահոսքի պատճառով։

2158