«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Մարտի 8-ի և 11-ի ցերեկը, 12-13 սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 9-ի գիշերը և ցերեկային ժամերին քաղաքի առաձին հատվածներում սպասվում են կարճաև տեղումներ, 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 

Հանրապետության տարածքում`

Մարտի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-6 մ/վ, մարտի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն մարտի 12-13-ին կբարձրանա 5-6 աստիճանով։ 

479