Կլինի՞ գնային փոփոխություն ձվի շուկայում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Տնտեսվարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցող տնտեսվարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ և առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում։
14 Մարտ, 2024 19:46
522