Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել․ ԵՄ ներկայացուցիչը՝ «Известия»-ին

ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պատասխանել է «Известия»-ի հարցին՝ արդյո՞ք Եվրոպայի դռները բաց են Հայաստանի համար՝ նշելով, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։
«Երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են իրենց որոշման մեջ, թե ինչպես ապահովեն նման ապագա:
Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին միանալու համար: Երբ երկիրը դիմում է ԵՄ-ին միանալու համար, այն վերանայվում է անդամ երկրների կողմից, և նրանք համապատասխան որոշում են կայացնում «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա»,- նշել է նա։
15 Մարտ, 2024 15:50
832
Լուսինը, Յուպիտերը, Վեներան Երեւանի երկնքում
24 Փետրվար, 2023 03:29
Պիտեր Ջեքսոնը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող աստղերի Forbes-ի ցուցակը
10 Փետրվար, 2022 03:01
Արցախի բուհի շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակել հունգարական համալսարանում
15 Հունվար, 2021 18:43
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի փոքրիկները բացահայտում էին Կոմիտաս հոգևորականի, մեծ հայրենասերի հավաքական կերպարը.Աննա Հակոբյան
16 Հունիս, 2025 18:26
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
11 Հունիս, 2025 22:42
«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով Երևանում
23 Մայիս, 2025 21:49