Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, կարծում եմ՝ դա չափազանց կարևոր է մեր երկրների համար:

Այս մասին ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն:

«Մենք նպատակ ունենք համագործակցել մեր գործընկերների հետ, որպեսզիր այս միջին միջանցքը վերջապես իրականացնի իր ներուժն ամբողջությամբ:

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ Հայաստանը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար միջմայրցամաքային ծրագրերում: Ամրացնելով առևտրային, տնտեսական, ձեռնարկատիրական, ներդրումային համագործակցությունը մեր երկրների միջև, դա կարող է զգալի խթան հաղորդել մեր երկրների զարգացմանը:

Այս դինամիկան չափազանց կարևոր է մշակութային, հումանիտար կապերի համար:

Ղազախստանում կա հայկական սփյուռք, որը ոսկյա կամրջի դեր է խաղում մեր երկրների միացման բնագավառում: Ղազախստանում ապրում է ավելի քան 25 հազար հայ, մեր բազմազգ երկրում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի այս մարդիկ ստանան կրթություն, աշխատեն և ակտիվ մասնակցեն մեր տնտեսության զարգացմանը»,- ասել է Ղազախստանի ԱԳ նախարարը:

384