Չարլզ թագավորի առողջության հետ կապված մտահոգությունների ֆոնին X  սոցհարթակում տարածվում են միապետի մահվան մասին լուրերը: Թագավորական ընտանիքից սրա մասին ոչ մի հաստատում չի եղել։

Չարլզ թագավորի առողջական վիճակը նորությունների մեջ է այն պահից, երբ անցյալ ամիս Լոնդոնի կլինիկայում կատարվեց նրա շագանակագեղձի վիրահատությունը: Բժշկական պրոցեդուրաների ընթացքում բժիշկները նկատել են «առանձին մտահոգիչ խնդիր», այնուհետև Բուքինգհեմյան պալատը հաստատել է, որ Չարլզին քաղցկեղ է ախտորոշվել։

Ըստ պալատի՝ Չարլզը շագանակագեղձի վիրահատության չի ենթարկվել քաղցկեղի պատճառով, քանի որ հաստատում են, որ նա շագանակագեղձի քաղցկեղ չունի։ Այնուամենայնիվ, բժիշկների առաջարկությունների հիման վրա միապետը նվազեցրել է իր որոշ հանրային պարտավորություններ: Այնուամենայնիվ, նա շարունակում է ամենշաբաթյա հանդիպումները վարչապետ Ռիշի Սունակի հետ։

Մարտի 15-ին Չարլզ թագավորին տեսել են Վինձորի ամրոցից մեկնելիս: Մինչ այս՝ մարտի 14-ին, Չարլզ թագավորը Բուքինգհեմյան պալատում հանդիպումներ է ունեցել Ճամայկայի գերագույն հանձնակատարի և նրա կնոջ հետ։ Մինչ այդ նա տեսազանգ է անցկացրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Նա հանդիպումներ է ունեցել նաև Ալժիրի և Մավրիտանիայի դեսպանների հետ։

«Կամ Չարլզ թագավորը մահացել է, կամ հրաժարվում է գահից, կամ մահացել է Քեյթ Միդլթոնը», - պնդում է օգտատերը: «Փողոցներում ասում են, որ Չարլզ թագավորը մեռա՞ծ է»,- ավելացնում են օգտատերերը։

434