Կորեայի ձոր տանող ճանապարհին շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Մարտի 19-ին, ժամը 08:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհի սկզբնամասում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan» մակնիշի շտապօգնության ծառայության ավտոմեքենան:
19 Մարտ, 2024 15:46
667
Երևանի շտապօգնության շարժակազմերը կարող են օգնություն տրամադրել նաև մարզերին
24 Նոյեմբեր, 2025 14:24
Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է
07 Փետրվար, 2023 19:44
Կներդրվի հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն «Շտապբուժօգնություն» ընկերությունում
28 Մարտ, 2022 18:20