Երևանում թալանել են «Անի» հանրախանութը

Այսօր՝ մարտի 20-ին, Երևանում թալանել են Կայարանում հայտնի «Անի» հանրախանութը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, գիշերը ժամը 03։40-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արցախի պողոտայում գտնվող «Անի» հանրախանութի հետնամասից ճաղավանդակով պատուհանը կոտրել, վնասելու միջոցով մտել է տնօրենի աշխատասենյակ և այնտեղից գողացել մետաղե չհրկիզվող պահարանը։
Տեղում տնօրենը ոստիկաններին և քննիչներին և հայտնել է, որ գողացված չհրկիզվող պահարանում եղել է 5 մլն դրամ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ժամեր անց ոստիկանության Էրեբունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» տակ գտնվող Գետառում հայտնաբերել են կոտրված չհրկիզվող պահարանը։
21 Մարտ, 2024 02:21
873
Երևանում թալանել են «Էվրիկա» սուպերմարկետը
17 Հունիս, 2025 22:44
Երևանի Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվել են մայթին տեղադրված ապօրինի շինությունները
03 Սեպտեմբեր, 2025 23:53
Սեպտեմբերի 5-ից Երևանում կմեկնարկի «Գեղարվեստական տպագրության Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ը
03 Սեպտեմբեր, 2025 23:02
Վահրամ Խաչատրյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ
03 Սեպտեմբեր, 2025 22:35
Քննչական կոմիտեն մանրամասնում է «Անի» հյուրանոցի սրճարանում տեղի ունեցած սպանությունը
10 Հուլիս, 2021 22:24
Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած
24 Օգոստոս, 2025 14:47