Շուռնուխում նոր թաղամասի կառուցման համար Գորիս համայնքը իր 9 հողամասերը նվիրեց պետությանը
Գորիս համայնքի ավագանին իրեն պատկանող 9 միավոր հողամասեր անհատույց սեփականության իրավունքով նվիրեց ՀՀ-ին, քանի որ այդ տարածքներում՝ Շուռնուխ բնակավայրում, նոր թաղամաս է կառուցվում:
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում ընդունեց նվիրատվությունը, որոնք կամրացվեն պետական գույքի կառավարման կոմիտեին։
ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրում գտնվող, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի փոխարեն Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի տների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել նշված բնակելի տների սպասարկման հողամասերը:
Նոր թաղամասի կառուցապատման նպատակով առանձնացված հողամասերի մի մասը (9 միավոր) Գորիս համայնքի սեփականությունն է:
21 Մարտ, 2024 15:48
738
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ
14 Հունիս, 2024 18:28
Շուռնուխում և Որոտանում իրենց տները կորցրած բնակիչները ևս 5 ամիս կստանան 68-հազարական դրամները
23 Նոյեմբեր, 2023 16:01
Կապահովվի Շուռնուխի և Որոտանի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը
13 Ապրիլ, 2023 21:25
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
21 Հուլիս, 2026 15:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21 Հուլիս, 2026 09:55
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
20 Հուլիս, 2026 22:36