Ուրուգվայի ամենամեծ նահանգներից Պայսանդուի օրենսդիր մարմինը միաձայն` 28 կողմ ձայնով, ճանաչել է Արցախի անկախությունը: Օրենսդիր մարմնի նախագահ Էրմես Պաստորինին իր ելույթում հիշատակել է նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Ըստ նրա՝ նկատի ունենալով Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակը, պետք է ճանաչել Արցախի անկախությունը:

 

Նշենք, որ սա Արցախի անկախության առնչությամբ Ուրուգվայում ուղիղ ժողովրդավարական քվեով ձևավորված մարմնի կողմից առաջին պաշտոնական որոշումն է:

 

1lurer.am

554