ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ իրականացնում է «Մշակութային երկամսյակ» նախաձեռնությունը:

Երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։

Օրերս Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ներկայացմամբ (ռեժիսոր՝ Աշոտ Հակոբյան, դերերում՝ Արա Դեղտրիկյան, Արմեն Կարապետյան, Արթուր Պետրոսյան, Վարդան Գևորգյան, Արսեն Ալբարյան, Վարդան Կուղյանոսյան, Արև Հակոբյան, Հասմիկ Վերդյան):

Ներկայացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը, զոհված զինծառայողների մայրեր և կանայք:

Նշենք, որ ծրագրի մեկնարկն ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Գիրք ծաղկանց» ներկայացմամբ և նվիրված էր կանանց միջազգային օրվան։

448