Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի փոփոխությունների նախագծին:

Այն մշակվել է հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում՝ հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցի կանոնակարգման նպատակով:

Նախագծով նախատեսվում է հստակեցնել նաև մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա գործերի շրջանակը:

Ըստ այդմ, հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

ՎԻՎ օրենսգրքի 1691-ին հոդվածի 2-րդ մասով պատասխանատվություն է նախատեսված միայն հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթը չներկայացնելու համար, իսկ հաշվարկը սխալ (ոչ հավաստի) ներկայացնելու համար վարչական տույժ կիրառելու լիազորություն սահմանված չէ:

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը և դրանով իսկ կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ ներկայացումը, միաժամանակ, կհստակեցվի մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը:

291