Չի բացառվում արևմտյան զորքեր ուղարկելը Ուկրաինա, հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Financial Times-ին տված հարցազրույցում։

«Հիմա զորք ուղարկելու ժամանակը չէ, և մենք նույնիսկ չենք ցանկանում դա քննարկել այս փուլում: Բայց երկարաժամկետ հեռանկարում մենք, իհարկե, ոչինչ չպետք է բացառենք»,- ասել է նախարարը։

Ինչպես նշել է Վալտոնենը, Արևմուտքը չգիտի, թե ինչի կհանգեցնի հակամարտությունը և ինչ կլինի ապագայում, ուստի կարիք չկա «բացահայտել բոլոր խաղաքարտերը»։

575