Հարցն այն չէ, թե լավ է լինել ԵՄ անդամ, թե ոչ, այլ հարցն այն է, թե ինչ նոր հեռանկարներ կան Հայաստանի առաջ բացված հենց հիմա՝ անկախ մեր ցանկություններից: Այս  մասին այսօր «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նա նկատեց, որ եվրաինտեգրման գործընթացը մեկ գործընթաց չէ, այլ բազմաշերտ է: «Եվրաինտեգրումը նախևառաջ ներքին գործընթաց է, դա քո ներքին կարգ ու կանոնի համապատասխանեցումն է  եվրոպական ստանդարտներին»,- ասաց նա:

 Պատգամավորը նշեց, որ բազմաթիվ անելիքներ ունի և քաղաքական խնդիր է դրված՝ սպասարկել սպասումները:

345