Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնեց նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 4-րդ կարգի վթարայնության Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային և 10/1 շենքերի բնակիչներն արդեն ապրում են անվտանգ ու հարմարավետ պայմաններում:

Նոր բնակարաններն ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմաններով: Չնայած այն բանին, որ համայնքը փաստացի չունի բնակարանային պայմանները բարելավելու պարտավորություն, կարևորելով 4-րդ կարգի վթարայնության շենքերում առկա վիճակը՝ պետության աջակցությամբ ու կառուցապատողների հետ գործակցությամբ ստանձնել է խնդրի հիմնավոր լուծման կարևոր հանձնառությունը:

Մանրամասները` տեսանյութում:

558