Կիևն ակնկալում է կանադական SkyRanger R70 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումների մեկնարկը այս ամառ։ Այս մասին անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի արտահերթ նիստում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Եկատերինա Չեռնոգորենկոն։

Միջազգային գործընկերներին ուղղված ուկրաինական զեկույցում, որը հրապարակվել է Ուկրաինայի ռազմական գերատեսչության տելեգրամյան ալիքում, ասվում է, որ «Կանադան ամռանը կսկսի SkyRanger 450 բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքերի տեղափոխումը»։

«Որոշումների քննարկման ժամանակը սպառվում է, դա մեզ հիմա է պետք»,- հանդիպման մասնակիցներին դիմել է Չեռնոգորենկոն։

Փետրվարին Կանադայի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը հայտարարել էր, որ Կանադան ուկրաինացի զինվորականներին կփոխանցի ավելի քան 800 SkyRanger R70 բազմանպատակային անօդաչու թռչող սարք:

279