Թուրքիայի ամենահայտնի կատուն՝ Գլի անունով, ծերանալու հետևանքով սատկել է: Նա ծնվել է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարում, 16 տարի ապրել է այնտեղ: Կատուն տեղական ուղենիշ էր դարձել: Զբոսաշրջիկները լուսանկարվում էին նրա հետ, իսկ թանգարանի աշխատակիցները, նրա անունից, էջեր էին վարում սոցիալական ցանցերում:

 

 

Հիշեցնենք, որ Բյուզանդական տաճարին թանգարանի կարգավիճակից զրկելն ու մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը բացասաբար է ընդունվել միջազգային հանրության կողմից։

2563