Արթուր Վաղարշյանը, որին մեկ անգամ ԱԺ-ի մեծամասնությունը չի ընտրել ՍԴ դատավոր, երկրորդ անգամ առաջադրվել է: Araratnews.am-ը փորձեց Արթուր Վաղարշյանին մի քանի հարց ուղղել նրա առաջադրման մասին: 

Պարո՛ն Վաղարշյան, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է, որ դուք համաձայնեցիք «լիկվիդ» հանձնել, մինչդեռ իրեն հարգող, ոչ միայն իրավաբան, այլև որևէ անձ նման բան չէր անի:

ԱԺ-ում կասեմ:

ԱԺ-ում հազիվ թե Ավետիք Իշխանյանի մասին ձեզ  հարց տան:

Ես իր գրածի մասին կասեմ, կպատասխանեմ:

Հիմա չե՞ք պատասխանի: «Լիկվիդ» հանձնելու մասին է խոսել...

Չէ՛, ընկերուհի: Ես պատգամավոր չեմ: Հիմա ամեն մի բան կսկսեն ասել: Ես, ի՞նչ ա, պետք է ընկնեմ Իշխանյանի հետ, սրա հետ, նրա հետ:

Դուք տեղյա՞կ եք, որ  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  դիրքորոշումը չի փոխվել, այսինքն՝ դեմ են ձեր թեկնածությանը:

Ես ոչնչից տեղյակ չեմ: Դա նրանց գործն է: 

Մտավախություն չունե՞ք՝ որ ձեզ կմերժեն:

Ունեմ, ինչի՞  չունեմ:

Ուզում ենք հասկանալ՝  ինչո՞ւ եք նորից առաջադրվել:

Չեմ ասի: Որոշել եմ՝ իմ գործը չի՞: 

Սոնա Դավթյան

1467