Դատարանը քննում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի վարույթով մեղադրյալ Սամվել Վարդանյանի կալանքի հարցը։

Ավելի վաղ Վարդանյանի փաստաբան Մելիքյանը հայտնել էր, որ Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք և անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառելու վերաբերյալ հաղորդում է ստացվել Քննչական կոմիտեում, քրեական վարույթի նախաձեռնման հիմքերն են ուսումնասիրվում և քննչական ենթակայության հարցն է լուծվում։

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի երիտասարդ հասարակական տրանսպորտում սադրում է Ասլանյանին, փորձում արգելել, որ նա իջնի, պատգամավորի հասցեին հնչեցնում անձը վիրավորող արտահայտություններ: 

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, երիտասարդը ձերբակալվել է:

563